Warning: session_start(): open(/tmp/sess_a61lgl8tecddolu6m52p7rqev2, O_RDWR) failed: No space left on device (28) in /home/atenkstudioone/public_html/index.php on line 3

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/atenkstudioone/public_html/index.php:3) in /home/atenkstudioone/public_html/index.php on line 3

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/atenkstudioone/public_html/index.php:3) in /home/atenkstudioone/public_html/index.php on line 4
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ - Atenk
Հում ապխտած երշիկներ

Հում ապխտած երշիկների արտադրությունում օգտագործվում է բարձրորակ հումք ու բնական համեմունք: Հումքի ու համեմունքի մանրազնին հետազոտությունից հետո պատրաստվում է երշիկի լցոնը: Պատրաստի լցոնը ձևավորվում է թաղանթի մեջ և ուղարկվում է նստեցման: Այնուհետև սկսվում է չորացման երկարատև գործընթացը, որն ուղեկցվում է ծխեցմամբ՝ հատուկ ջերմախցերում: Ծխեցման ու չորացման ընթացքում խիստ պահպանվում են ջերմաստիճանային և օդի հարաբերական խոնավության ցուցանիշները: Հում ապխտած երշիկների պատրաստման գործընթացը տևում է 40 օր: Ծխեցման ժամանակ օգտագործվում է բացառապես բնական փայտ:

Հումքային հիմքի գրագետ կազմակերպման, ամենօրյա բարեխիղճ աշխատանքի և ավանդական արտադրության կիրառման շնորհիվ սպառողին է ներկայացվում համային բարձր ցուցանիշներով օժտված մսամթերք:

 

Սուջուխ 

Հում չորացված սուջուխն իրեն բնորոշ համ ու հոտով պատկանում է ավանդական մթերքների շարքին, որի արտադրությունը կախված է հետևյալ գործընթացներից՝ հումքի զննում ու տեսակավորում, լցոնի պատրաստում ու ձևավորում, չորացում ու մամլում: Նշված գործընթացների հստակ իրականացումն ու օգտագործվող համեմունքային փունջն ապահովում են սուջուխի՝ միայն մեր ապրանքանիշին վայել համը:

 

 


 

Երշիկ հում ապխտած Տուրիստական
Երշիկ հում ապխտած Չորիզո, հատ
Երշիկ հում ապխտած Մինի Սալյամի, կծու, հատ
Երշիկ հում ապխտած Պիկանտ
Երշիկ հում ապխտած Կոնյակով
Երշիկ հում ապխտած Լենինական
Սուջուխ, հում ապխտած
Երշիկ հում ապխտած Պիկանտ, վակուումային փաթեթավորումով
Երշիկ հում ապխտած Լենինական, վակուումային փաթեթավորումով
Երշիկ հում ապխտած Կոնյակով, վակուումային փաթեթավորումով