Ուտեստներ

Մեր ուտեստներն աչքի են ընկնում իրենց առանձնահատուկ կազմությամբ ու չկրկնվող համ ու հոտով, որն էլ ստացվում է արտադրման ավանդական եղանակի արդյունքում: Հումքը զննությունից ու տեսակավորումից հետո ենթարկվում է աղադրման ու մերսման: Աղադրման ժամանակ օգտագործվող բնական համեմունքի փունջը տարիների ընթացքում կատարելագործվել է և շարունակում է կատարելագործվել: Արտադրական հենց այս փուլում են ձևավորվում մթերքի նախնական համային հատկությունները: Այնուհետև մթերքը ենթարկվում է ջերմային մշակման, որն իր մեջ ներառում է չորացման, ծխեցման ու եփման գործընթացները: Ծխեցումն իրականացվում է բացառապես բնական փայտով: 

 

Բաստուրմա

Բոլորիս կողմից շատ սիրված բաստուրման արտադրվում է հին ավանդական եղանակով: Արտադրման գործընթացն սկսվում է մսահումքի ոսկրազերծումից ու ջլազատումից: Մսի բարձրակարգ կտորները զննությունից հետո չոր աղադրվում են: Չոր աղադրումից հետո միսը մամլվում է և ենթարկվում  երկարատև չորացման: Չորացած մսակտորները դրվում են չամանախմորի մեջ, ապա չամանապատվում են ու չորացվում: Բաստուրմայի համը պայմանավորված է չամանախմորի կազմությամբ: Հատընտիր բնական համեմունքից ու սխտորից բաղկացած չամանախմորը մեր բաստուրման դարձնում են համեղ ու մշտապես ցանկալի մթերք:

 

 

Ուտեստ Բաստուրմա
Ուտեստ Բաստուրմա, էկոնոմ
Ուտեստ Բաստուրմա, սպիտակ կեղևով
Ուտեստ կիսաապխտած Վզի միս
Ուտեստ կիսաապխտած Ֆիլե
Ուտեստ կիսաապխտած Կրծքամիս
Ուտեստ կիսաապխտած Պոռկետտա,կրծքամիս
Ուտեստ կիսաապխտած Կողեր