Հում ապխտած երշիկներ

Հում ապխտած երշիկների արտադրությունում օգտագործվում է բարձրորակ հումք ու բնական համեմունք: Հումքի ու համեմունքի մանրազնին հետազոտությունից հետո պատրաստվում է երշիկի լցոնը: Պատրաստի լցոնը ձևավորվում է թաղանթի մեջ և ուղարկվում է նստեցման: Այնուհետև սկսվում է չորացման երկարատև գործընթացը, որն ուղեկցվում է ծխեցմամբ՝ հատուկ ջերմախցերում: Ծխեցման ու չորացման ընթացքում խիստ պահպանվում են ջերմաստիճանային և օդի հարաբերական խոնավության ցուցանիշները: Հում ապխտած երշիկների պատրաստման գործընթացը տևում է 40 օր: Ծխեցման ժամանակ օգտագործվում է բացառապես բնական փայտ:

Հումքային հիմքի գրագետ կազմակերպման, ամենօրյա բարեխիղճ աշխատանքի և ավանդական արտադրության կիրառման շնորհիվ սպառողին է ներկայացվում համային բարձր ցուցանիշներով օժտված մսամթերք:

 

Սուջուխ 

Հում չորացված սուջուխն իրեն բնորոշ համ ու հոտով պատկանում է ավանդական մթերքների շարքին, որի արտադրությունը կախված է հետևյալ գործընթացներից՝ հումքի զննում ու տեսակավորում, լցոնի պատրաստում ու ձևավորում, չորացում ու մամլում: Նշված գործընթացների հստակ իրականացումն ու օգտագործվող համեմունքային փունջն ապահովում են սուջուխի՝ միայն մեր ապրանքանիշին վայել համը:

 

 


 

Երշիկ հում ապխտած Իտալական
Երշիկ հում ապխտած Իտալական, վակուումային փաթեթավորումով
Երշիկ հում ապխտած Պիկանտ
Երշիկ հում ապխտած Սուջուխ, վակուումային փաթեթավորումով
Երշիկ հում ապխտած Կոնյակով
Երշիկ հում ապխտած Պիկանտ, վակուումային փաթեթավորումով
Երշիկ հում ապխտած Կոնյակով, վակուումային փաթեթավորումով