Նրբերշիկներ / Սարդելկաներ

Այս դասի համար ճիշտ ընտրված մսահումքն ապահովում է մթերքի հյութալիությունը, իսկ համեմունքային լուծումները ձևավորում են մթերքի համային հատկությունները: Մեր կողմից առաջարկվող նրբերշիկների ու սարդելկաների տեսականին ունի համային լայն դիապազոն՝ նուրբ կաթնայինից մինչև ախորժալի սխտորային: Արտադրության բոլոր փուլերում՝ հումքի ընդունում, խճողակի պատրաստում, արտադրանքի ձևավորում, ջերմամշակում, պահպանվում են արտադրության բոլոր ավանդույթները:

Մսամթերքի այս խումբը սպառողի կողմից ենթարկվում է երկրորդական տաքացման: Այդ գործընթացը պետք է կատարել ճիշտ, որպեսզի պահպանվեն օրգանոլեպտիկ հատկությունները: Երկրորդական տաքացման համար կաթսայի մեջ լցնել սառը ջուր, նրբերշիկներն ու սարդելկաներն ընկղմել ջրի մեջ, ապա կաթսան դնել գազօջախին: Ջուրն եռալուն պես սպասել 2-5 րոպե՝ կախված տաքացվող մթերքի տրամագծից: 

Առանձնահատկություն՝ կախված թաղանթի տեսակից տարբեր են այս մթերքի ջերմամշակման փուլերը: Բնական թաղանթով նրբերշիկների ու սարդելկաների համի ձևավորման գործում կարևոր դեր է կատարում բնական ծխեցման գործընթացը, որն էլ մթերքը դարձնում է առավել համեղ ու հյութալի: 

Նրբերշիկ Հոթ դոգի, հավի, վակուումային փաթեթավորումով, հատ
Նրբերշիկ Հոթ դոգի, թույլ կծու, վակուումային փաթեթավորումով, հատ
Նրբերշիկ Հոթ դոգի, վակուումային փաթեթավորումով, հատ
Նրբերշիկ Հոթ դոգի, վակուումային փաթեթավորումով
Նրբերշիկ
Նրբերշիկ Ծխեցրած, հավի, հատ
Նրբերշիկ Կաթնային, բնական թաղանթում
Սարդելկա, բնական թաղանթում
Նրբերշիկ Ամերիկյան, սառեցված, հատ
Սարդելկա