Կիսաապխտած երշիկներ

Այս երշիկների արտադրության հիմքում ընկած են որակյալ հումքի ու համեմունքի ներառումը և, իհարկե, ավանդական ու մեր մասնագետների կողմից մշակված արտադրական գործընթացները: Արտադրությունը սկսվում է հումքի տեսակավորումից ու զննությունից: Այնուհետև ընտրված հումքից ու համեմունքի փնջից պատրաստվում է երշիկի խճողակը, որից էլ անցնում է ձևավորման թաղանթների մեջ և ուղարկվում նստեցման: Նստեցումից հետո երշիկները ջերմամշակվում են՝ անցնելով չորացման, ծխեցման, եփման ու սառը ծխեցման փուլերը:  Ծխեցումը կատարվում է բնական փայտով, իսկ կրկնակի ծխեցման արդյունքում էլ մեր այս երշիկներն առանձնանում են իրենց ախորժալի տեսքով ու ծխային բնորոշ համով: Այս գործընթացը գտնվում է մեր մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Բացի կիսաապխտած երշիկներից մենք արտադրում ենք նաև եփած-ապխտած երշիկներ, որոնք աչքի են ընկնում բնական համեմունքի հարուստ համով: 

Երշիկ կիսաապխտած Սլավոնական
Երշիկ կիսաապխտած Կրեմլյովսկի
Երշիկ կիսաապխտած Որսորդական, բնական թաղանթում
Երշիկ կիսաապխտած Արմավիր, կգ
Երշիկ կիսաապխտած Դիլիջան, հատ
Երշիկ կիսաապխտած Իջևան, հատ
Երշիկ կիսաապխտած Կրակովյան, բնական թաղանթում
Երշիկ կիսաապխտած Կրակովյան, հատուկ, բնական թաղանթում
Երշիկ կիսաապխտած Սերվելատ, ցանցում
Երշիկ կիսաապխտած Գյումրի
Երշիկ կիսաապխտած Ֆիննական, 200/500գ
Երշիկ կիսաապխտած Սալյամի
Երշիկ կիսաապխտած Սերվելատ, հատ
Երշիկ կիսաապխտած Վանաձոր, կգ
Երշիկ կիսաապխտած Ռուսական, հատ