Կարտոֆիլ խոզապուխտով և երշիկով

 

Խոզապուխտ ԱԹԵՆՔ      100 գ
Երշիկ կ/ա ԱԹԵՆՔ         100 գ
Մեծ կարտոֆիլ 3 հատ
Աղ 3 ճ.գ.
Ալյուր 3 ճ.գ.
Կարագ 40 գ
Սամիթ, մաղադանոս  
Համեմունք, սխտոր  

 

Կարտոֆիլը լավ լվանալ, առանց չորացնելու պատել աղի և ալյուրի խառնուրդով: Տապակել կարտոֆիլը ջեռոցում 1 ժամ 200°C ջերմաստիճանային պայմաններում: Մինչ կարտոֆիլը պատրաստվում է, մանր կտրատել ԱԹԵՆՔ-ի խոզապուխտը ու կիսաապխտած երշիկը: Կանաչին կտրատել, խառնել կարագի հետ ու դնել սառցարան: Պատրաստի կարտոֆիլի վերին մասը կտրել, հանել փափուկ զանգվածը: Այդ զանգվածը խառնել կանաչու ու կարագի խառնուրդի, խոզապուխտի և երշիկի հետ: Ավելացնել համեմունք ու սխտոր: Ստացված զանգվածով լցոնել կարտոֆիլը ու գեղեցիկ զարդարված մատուցել: