Խոզապուխտ

 

Խոզապուխտը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում մ.թ.ա 2-րդ դարում: Խոզապուխտը տարատեսակ մսամթերքների կոլեկտիվ անվանումն է, որոնք պատրաստված են խոզի մսից: Ներկայումս ավանդական է համարվում ապխտած, եփած կամ եփած-ապխտած խոզապուխտը: Սակայն խոզապուխտի դասին են պատկանում նաև իսպանական համոնը, իտալական պրոշուտոն, գերմանական շվարցվալդյան ու վեստֆալյան խոզապուխտները, ռուսական խոզի ազդրը և այլն: