Նրբերշիկներ գերմանական ձևով

 

Նրբերշիկներ Աթենք 

400գ /8 հատ/

Քաղցր խնձոր

400գ /2 հատ/

Թթու կաղամբ

400գ

Մուգ գարեջուր

100մլ

Աղ, պղպեղ

Դափնու տերև

Բուսական յուղ

 

 

Նրբերշիկները կտրատել 4-5 մասերի ու տապակել բուսական յուղով լավ տաքացված թավայի մեջ՝ պարբերաբար խառնելով մինչ ոսկեգույն երանգ ստանալը: Խնձորները լվանալ, միջուկը հեռացնել, կտրատել  ոչ մեծ կտորներով և ավելացնել նրբերշիկների վրա: Ապա ավելացնել թթու կաղամբը ու թեթևակի տապակել՝ անընդհատ խառնելով: Թավայի մեջ ավելացել մի քանի դափնու տերև, աղ, պղպեղ, լցնել գարեջուրը ու փակել թավան կափարիչով: Թույլ կրակի վրա եփել 10-15 րոպե: Մատուցել տաք վիճակում: