Երշիկի ամենամեծ արձանն աշխարհում

 

Կանադական Մանդեիր քաղաքը շատ մեծ ճանաչում ստացավ աշխարհում իր Բասիլիան թանգարանով: Այստեղի ցուցադրությունները նվիրված են ուկրաինացի գաղթականների տեղաբնակեցմանը: Թանգարանում են պահվում 16-17-րդ դարերի գրքեր:

Սակայն այս քաղաքի այցեքարտն ուկրաինական երշիկի արձանն է՝ ամենամեծն աշխարհում: Կառուցման համար ծախսվել է 120.000 ԱՄՆ դոլար, բայց արձանը տեսնել ցանկացող զբոսաշրջիկների շնորհիվ այդ ծախսերը շատ արագ արդարացվել են: