«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։ 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Նոր սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի և սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:
Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ հետևողական քաղաքականության վրա հիմնված զարգացման նոր հայեցակարգի `«Աթենք»-ը դառնում է շուկայի առաջատարը` ցայսօր չզիջելով իր դիրքերը: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:
«Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1100+ աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս:
«Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով նաև սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները: Ընկերությունը կառավարում և համակարգում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է արտադրության ծավալները, սպառողին առաջարկելով կիսաֆաբրիկատների լայն տեսականի, որն այսօր ներկայացվում է «Աթենք» ընկերության ֆիրմային խանութներում, սուպերմարկետներում և առևտրի կետերում:
«Աթենք» ընկերությունը ունի 28 ֆիրմային խանութ ՝ ՀՀ-ում 27, Վրաստանի Հանրապետությունում՝ 1:
Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է. 27 խանութներից 24-ը գտնվում են Երևան քաղաքի տարբեր շրջաններում, 1 խանութ ք․ Էջմիածնում (Արմավիրի մարզ), 1 խանութ ք. Վանաձոր (Լոռու մարզ), 1 խանութ ք․ Գյումրի (Շիրակի մարզ):
ԼՐԱՏՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ
01.09.2023
26.04.2021