Աշխատանքի նկարագրություն՝
Աթենք ընկերության Ավանի և Չարբախի արտադրամասերում աշխատանքի ենք հրավիրում հաշվառողների, ովքեր իրականացնելու են արտադրական տեղամասերի հումքային շարժի վերահսկում և հաշվառում:
Աշխատանքային պարտականություններ
- Արտադրական տեղամաս մտնող և ելնող ապրանքների կշիռների արձանագրում և վերահսկում
- Կշռման արդյունքների գրանցում համապատասխան բլանկերում
- Կշռման արդյունքների համեմատություն, հաշվետվության ներկայացում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Մաթեմատիկայի լավ իմացություն
- Արտադրամասում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Վերլուծական մտածողություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Ժամանակի կառավարման հմտություններ
Աշխատանքի նկարագրություն՝
Աթենք ընկերությունը փնտրում է վերլուծական միտք ունեցող, նպատակասլաց, նոր գիտելիքների ձգտող թեկնածուների, ովքեր հետաքրքված են հաշվապահության ոլորտով:
Աշխատանքային պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան փաստաթղթերի ձևակերպում
- Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում
- Հիմնական միջոցների, ապրանքների, ինքնարժեքի հաշվառում
- Համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում
- Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն
- MS Excel-ի գերազանց իմացություն
- ՀԾ-ի իմացություն
- Հետաքրքրվածություն աշխատանքում, կարգապահություն
- Մանրուքների վրա կենտրոնացում
- Հայերենի լավ իմացություն
- Աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
Աշխատանքի նկարագրություն՝
Համաձայն սահմանված տեխնոլոգիական պահանջների՝ արտադրական գործընթացների կազմակերպում և վերահսկում:
Աշխատանքային պարտականություններ
- Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
- Արտադրատեսակների համար գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների շղթայի պարբերաբար ստուգում
- Հումքերի որակական չափանիշների սահմանում և գնահատում.
- Մսային հումքերի, համեմունքների և հավելումների միջազգային փորձի ուսումնասիրություն, ներդրում.
- Տեխնոլոգիական գործընթացների շեղումների դեպքում լուծումների առաջարկում.
- Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
- Պատրաստի արտադրանքի որակական չափանիշների գնահատում,
- Մսահումքի տեսակային համապատասխանության ստուգում.
- Պատրաստի արտադրանքի ելքի և խոտանների վերլուծություն, խնդիրների քննարկում տեղամասի պատասխանատուների հետ.
- Անհրաժեշտություն դեպքում հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Արտադրության տեխնոլոգի աշխատանքային փորձը ցանակալի է
- Տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է
- Հումքի, սննդային հավելումների տեսականու լավ իմացություն
- Վերլուծական միտք
- Կառավարչական ունակություններ
- Թիմում աշխատելու զարգացած հմտություներ
Աշխատանքի նկարագրություն՝
Աթենք ընկերությունը փնտրում է որակի վերահսկիչի` Ավանում գտնվող մսամթերքի արտադրամասում արտադրանքի որակին հետևելու համար: Աշխատանքը երկու հերթափոխով է:
Աշխատանքային պարտականություններ
- Արտադրանքի որակի ամենօրյա վերահսկողություն
- Մսային հումքի ամենօրյա զննում և լաբորատոր փորձերի կատարում
- Համտեսի կազմակերպում և տվյալների արձանագրում
- Հիգիենայի գործընթացի վերահսկում, գնահատում և արդյունքների գրանցում
- Փորձանմուշների ուղարկում հավատարմագրված լաբորատորիաներ, արդյունքների հավաքագրում
- Արտադրության տարբեր բաժիններում ամենամսյա ներքին աուդիտի գործընթացների անցկացում
- Անվտանգության տեսչություն ներկայացվող եռամսյակային փաստաթղթերի հավաքագրում
- Ամսական խնդիրների ամփոփում և անհրաժեշտ հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ոլորտին առնչվող)
- Տեխնոլոգիական գործընթացների գերազանց իմացություն
- Սննդի անվտանգության տեսչության ստանդարտների իմացություն
- Արտադրամասում հիգիենայի նորմերի գերազանց իմացություն
- Որակի ապահովման, վերահսկման կանոնների գերազանց իմացություն
- Վերլուծական միտք
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Թիմում աշխատելու զարգացած հմտություներ
Աշխատանքի նկարագրություն՝
Աթենք ընկերությունը փնտրում է տեխնոլոգ՝ երշիկի արտադրական գործընթացում ներգրավվելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացին՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
- Արտադրատեսակների համար գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների շղթայի պարբերաբար ստուգում
- Հումքերի որակական չափանիշների սահմանում և գնահատում.
- Մսային հումքերի, համեմունքների և հավելումների միջազգային փորձի ուսումնասիրություն, ներդրում.
- Տեխնոլոգիական գործընթացների շեղումների դեպքում լուծումների առաջարկում.
- Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
- Պատրաստի արտադրանքի որակական չափանիշների գնահատում,
- Մսահումքի տեսակային համապատասխանության ստուգում.
- Պատրաստի արտադրանքի ելքի և խոտանների վերլուծություն, խնդիրների քննարկում տեղամասի պատասխանատուների հետ.
- Անհրաժեշտություն դեպքում հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Արտադրության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է
- Վերլուծական միտք, հաշվարկների ունակություն, տրամաբանություն
- Կառավարչական ունակություններ
- Սովորելու մեծ ցանկություն
- Քիմիայի իմացություն
- Մաթեմատիկական գիտելիքներ
Աշխատանքի նկարագրություն՝
Վերլուծությունների բաժնի ղեկավարը կանոնակարգում է բաժնի աշխատանքները, մշակում է կազմակերպության գործառնական և ֆինանսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, վերլուծում, գնահատում և կանխատեսում է գործառնական ռիսկերը, կազմում հաշվետվություններ, ներկայացնում եզրակացություններ:
Աշխատանքային պարտականություններ
- Հաշվապահական տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքների և դիտարկումների համակարգված, մատչելի, գրագետ ներկայացում,
- Ֆինանսական ցուցանիշների կանխատեսման և պլանավորման գործընթացների կազմակերպում և կոորդինացում,
- Տվյալների բազայի վարում, մշակում, մեկնաբանում, համապատասխանության ստուգում և վերլուծություն,
- Ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում համապատասխան բաժիններին,
- Տարբեր հաշվետվություններից վերլուծության ենթակա տվյալների հավաքագրում,
- Մեծ քանակությամբ տվյալների գնահատման ռազմավարությունների և մեթոդների մշակում,
- Վերլուծությունների հիման վրա եզրակացությունների կազմում և առաջարկների ներկայացում,
- Ամսական, եռամսյակային և տարեկան տարբեր հաշվետվությունների կազմում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կրթություն,
- 5 տարվա աշխատանքային փորձ,
- Ֆինանսական վերլուծություններ կատարելու և տվյալների բազայի հետ աշխատանքային փորձ,
- Հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների իմացություն,
- Ֆինանսական վերլուծության գործիքների տիրապետում,
- Excel, ՀԾ Ձեռնարկություն ծրագրերի գերազանց իմացություն,
- Վերլուծական և ստեղծագործ միտք, մաթեմատիկական խնդիրներ լուծելու հմտություններ,
- Հստակ և արդյունավետ հաղորդակցման, մանրուքները նկատելու, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմի հետ լավ աշխատելու հմտություններ
Աշխատանքի նկարագրություն՝
Վերլուծաբանը տվյալներ է հավաքում տարբեր հաշվետվություններից, գնահատում և վերլուծում է դրանք, կատարում է որոշակի կանխատեսումներ, ներկայացնում եզրակացություններ:
Աշխատանքային պարտականություններ
- Հաշվապահական տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն,
- Տվյալների բազայի հետ աշխատանք, համապատասխանության ստուգում և վերլուծություն,
- Ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- Պլանավորված և իրական ֆինանսական ցուցանիշների տարբերությունների վերլուծություն,
- Ֆինանսկան վերլուծություններին առնչվող այլ գործողությունների իրականացում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կրթություն,
- Ֆինանսական վերլուծություններ կատարելու և տվյալների բազայի հետ աշխատանքային փորձ կդիտվի որպես առավելություն,
- MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն,
- Հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների իմացություն,
- Ֆինանսական վերլուծության գործիքների տիրապետում,
- Վերլուծական և ստեղծագործ միտք, մաթեմատիկական խնդիրներ լուծելու հմտություններ,
- Հստակ և արդյունավետ հաղորդակցման, մանրուքները նկատելու, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմի հետ լավ աշխատելու հմտություններ
Աշխատանքի նկարագրություն՝
Աթենք ընկերությունը փնտրում է երիտասարդ, լավատես, ուշադիր և առաջընթացի ակնկալիքով վարորդների՝ ցանցային սուպերմարկետների հետ աշխատելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- Ընկերության ավտոմեքենաների վարում՝ համաձայն երթուղու.
- Մեքենաների մաքրության, սարքինության հետևում.
- Հայտնաբերված անսարքությունների մասին անհապաղ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին.
- Մեքենան կայանելիս դռների և պատուհանների կողպման գործընթացի իրականացում.
- Ապրանքների տեղափոխման ընթացքում առաքիչներին օժանդակում:
Անհրաժեշտ հմտություններ
- Երթևեկության կանոնների գերազանց իմացություն
- Բեռնատար մեքենա վարելու փորձը պարտադիր է
- Ճշտապահություն
- Պատասխանատվություն
- Պարտաճանաչություն
Աշխատանքի նկարագրություն՝
Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու, նորը սովորելու պատրաստակամությամբ, նախաձեռնող ու ստեղծագործ ՄՌԿ մասնագետի:
Աշխատանքային պարտականություններ
- Ընկերությունում առկա հաստիքների նկարագրությունների մշակում, հայտարարությունների կազմում կամ արդիականացում
- Թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության տարածում
- Թեկնածուների ներգրավման նոր աղբյուրների որոնում
- Մասնագիտական գիտելիքների ստուգման համար անհրաժեշտ թեստերի մշակում և ներդրում
- Ստացված ինքնակենսագրականների դիտարկում, նախնական ընտրություն
- Հարցազրույցների անցկացում, հետագա ընթացքի ապահովում
- Փորձաշրջանի գնահատման չափանիշների մշակում և ներդրում
- Ադապտացոն ծրագրի մշակում, իրականացում և արդյունքների վերլուծություն
- Աշխատողների անձնական տվյալների ֆայլերի վարում
- Բաժնի ընթացիկ այլ աշխատանքներ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Մաթեմատիկական մտածողություն, տրամաբանություն
- Հայոց լեզվի գերազանց, անգլերենի, ռուսերենի լավ իմացություն
- Նորը սովորելու ցանկություն և պատրաստակամություն
- MS Office Excel-ի գերազանց իմացություն
- Լավատեսություն, հաղորդակցման ճկուն հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
Աշխատանքի նկարագրություն՝
Աթենք ընկերությունը փնտրում է հստակ և գրագետ խոսքով, աշխատասեր, հետաքրքրված և կենսուրախ ադմինիստրատորի՝ ՄՌԿ բաժնին անհրաժեշտ տեղեկատվության մշակման և համակարգման համար:
Աշխատանքային պարտականություններ
- ՄՌԿ բաժնին ուղղված հեռախոսազանգերի պատասխանում և ուղղորդում համապատասխան մասնագետին
- Հեռախոսազանգերի կատարում, հարցազրույցների/թեստավորման հրավիրում
- Էլ. փոստից ինքնակենսագրականների ներբեռնում և դասակարգում
- Առցանց դիմում-հայտերի մշակում և մուտքագրում համապատասխան ֆայլերում
- Հայտարարությունների թարմացում և ժամկետների հետևում
- Աշխատակիցների անձնական տվյալների ֆայլերի վարում
- Անհրաժեշտ ձևաթղթերի թարմացում և տպում
- Բաժնի ընթացիկ այլ աշխատանքներ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հեռախոսազանգեր կատարելու գրագիտություն
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Տրամաբանություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Պատասխանատվություն և նոր գիտելիքներ ձեռք բերելու ունակություն
- Մտքերը հակիրճ շարադրելու ունակություն
- MS office փաթեթի (մասնավորապես Excel-ի) լավ իմացություն
Աշխատանքի նկարագրություն՝
Աթենք ընկերությունը փնտրում է ցանցային և համակարգչային ադմինիստրատորի՝ ցանցում առաջացած խնդիրների, խափանված համակարգերի արագ հայտնաբերման և շտկման համար:
Աշխատանքային պարտականություններ
- Ցանցում առաջացած խնդիրների բացահայտում և կարգավորում,
- Համակարգիչների աշխատունակության ընդհանուր մոնիտորինգ, աշխատանքային տվյալների պահուստային պատճենների կազմակերպում,
- Առաջացած խնդիրների վերացման նպատակով Ընկերության աշխատակիցներին խորհրադատվության տրամադրում և աջակցում,
- Խափանված համակարգերի խնդիրների արագ հայտնաբերում և շտկում,
- Նոր տեխնիկական սարքավորումների՝ ինչպես համակարգչային մասերի ,այնպես էլ բաղկացուցիչ սարքերի (տպիչ, սկաներ և այլն) տեղադրում, անխափան աշխատանքի ապահովում,
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- ՏՏ բնագավառում փորձը պարտադիր է,
- Windows & Linux օպերացիոն համակարգերի տիրապետում,
- Օպերացիոն համակարգերի, ադմինիստրավորման հմտություններ,
- Ընդհանուր գիտելիքներ Active Directory, DNS, DHCP, VPN, Routing and Remote Access, Terminal Services, Proxy Server, WAN and LAN, TCP/IP, Web Server, File Server
- Տարիքը՝ 20-35
- Վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի է։
Աշխատանքի նկարագրություն՝
Ընկերության անվտանգության պահպանման նպատակով անհրաժեշտ գործառույթների իրականացում` խախտումների արձանագրում և կանխում։
Աշխատանքային գրաֆիկ՝ 24 ժամ աշխատանք, 2 օր հանգիստ:
Աշխատանքային պարտականություններ
- Անցակետերում աշխատակիցների անցուդարձի վերահսկում,
- Օտար անձնանց կողմից Ընկերության տարածք ապօրինի մուտք գործելու կանխում,
- Անցակետում, Ընկերության տարածքում կարգապահական նորմերի հետևում և պահպանում,
- Գրանցամատյանների ճշգրիտ լրացում,
- Տեսախցիկների միջոցով տարածքում կատարվող գործողությունների հետևում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում:
Անհրաժեշտ հմտություններ
- Նվազագույնը 1 տարվա անվտանգության ոլորտի աշխատանքային փորձի առկայություն
- Տեսախցիկների հետ աշխատանքի կանոնների իմացություն
- Պարտաճանաչություն
- Հավասարակշռվածություն
- Պատասխանատվություն
- Զգոնություն
Աշխատանքի նկարագրություն՝
Աթենք ընկերության ֆիրմային խանութներում աշխատելու համար անհրաժեշտ են փորձառու, հմուտ, ակտիվ և ժպտերես վաճառողուհիներ:
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցժամյա աշխատանքային օր և վեցօրյա աշխատանքային շաբաթ:
Աշխատանքային պարտականություններ
- Ցուցափեղկում ապրանքների դասավորում, գնապիտակների առկայության ստուգում
- Գնորդներին ապրանքատեսականու ներկայացում, օգնություն ընտրության հարցում, ապրանքի մասին տեղեկատվության տրամադրում
- Ապրանքների կշռում, կտրատում
- Բարձրակարգ սպասարկման և վաճառքի ապահովու
Անհրաժեշտ հմտություններ
- սպասարկման հմտություններ
- թիմում աշխատելու կարողություն
- արագաշարժություն
- պատասխանատվություն
- ճկունություն