×

Աթենք Մսամթերք

Atenk Meat
Atenk Meat
Atenk slogan
1700 +
Աշխատակից
7200 +
Վաճառակետում ներկայություն
37
Ֆիրմային խանութ Երևանում և մարզերում

մեր մասին

«ԱԹԵՆՔ»-ի պատմությունը սկսվում է 1993 թվականից։ Ավելի քան երեք տասնամյակ շարունակ ընկերությունը զարգացնում է Հայաստանի մսամթերքի արտադրության ոլորտը՝ համադրելով տարիների փորձը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու միջազգային ստանդարտները։ Այսօր «ԱԹԵՆՔ»-ը ոչ միայն մսամթերքի արտադրության ոլորտի առաջատարն է, այլ նաև սննդի արդյունաբերության ոլորտի խոշորագույն ընկերություններից է՝ շարունակաբար ընդլայնելով իր արտադրական հնարավորությունները, տեսականին և ներկայացվածությունը շուկայում։

Ընկերությունն ունի երկու խոշոր արտադրական համալիր՝ Երևանում գործող կիսապատրաստվածքների գործարան և 2025 թվականին Կոտայքի մարզում գործարկված գերժամանակակից արտադրական համալիրը։
Նոր համալիրը հագեցած է եվրոպական առաջատար ընկերությունների արտադրության գերժամանակակից սարքավորումներով և իր արտադրական հնարավորություններով եզակի է տարածաշրջանում։ «ԱԹԵՆՔ»-ում գործող սննդի անվտանգության կառավարման համակարգը հավաստագրված է ISO 22000 միջազգային ստանդարտով։

Այսօր «ԱԹԵՆՔ»-ի տեսականին ներառում է ավելի քան 250 անուն արտադրատեսակ։ Ընկերության արտադրանքը հասանելի է Հայաստանի ավելի քան 7200 վաճառակետերում, իսկ Երևանում և մարզերում գործում է «ԱԹԵՆՔ»-ի 37 մասնագիտացված ֆիրմային խանութ։

«ԱԹԵՆՔ»-ի զարգացման հիմքում մարդիկ են։ Շուրջ 1700 աշխատակիցների գիտելիքը, փորձն ու ամենօրյա աշխատանքը ձևավորում են այն որակն ու կայունությունը, որոնցով ընկերությունը ճանաչելի է արդեն տասնամյակներ։ Փորձառու տեխնոլոգների և արտադրական մասնագետների աշխատանքի շնորհիվ ավանդական բաղադրատոմսերը համադրվում են ժամանակակից արտադրական լուծումների հետ, իսկ ազգային համային ավանդույթները՝ եվրոպական տեխնոլոգիաների հետ։ Այս համադրությունն էլ ձևավորում է «ԱԹԵՆՔ»-ի արտադրանքին բնորոշ համն ու որակը։

Տարիների ընթացքում «Աթենք»-ում ձևավորվել է մի ամուր թիմ, որտեղ ավագ սերնդի բազմամյա վաստակն ու փորձը միախառնվում են նոր սերնդի եռանդին ու ներուժին։ Հենց այս համախմբվածության ու նվիրումի շնորհիվ էլ մեր թիմը շարունակում է կերտել ընկերության հաջողության պատմությունը։

«ԱԹԵՆՔ»-ը շարունակում է ներդրումներ կատարել հայրենական արտադրության, նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործում։

Ամուր դիրքեր ունենալով Հայաստանի շուկայում՝ «ԱԹԵՆՔ»-ն ընդլայնում է նաև միջազգային համագործակցության շրջանակը՝ զարգացնելով արտահանման ուղղությունները և ներկայանալով նոր շուկաներում։ Ընկերության նպատակն է միջազգային հարթակներում ներկայացնել մրցունակ հայկական արտադրանք և նպաստել հայկական մսամթերքի հեղինակության ամրապնդմանը։

Մասնաճյուղեր
Գտեք ձեր սիրելի մսամթերքը մեր ֆիրմային խանութներում