×
Atenk Meat
Atenk Meat

Պայմաններ և դրույթներ

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

❖ Վաճառող – «Աթենք» ՍՊԸ:

❖ Գնորդ – Ցանկացած գործունակ անձ, ով կատարում է Պատվեր Կայքի միջոցով:

❖ Ապրանք – Կայքում ցուցադրված սննդամթերքի տեսականին:

❖ Անկանխիկ վճարում – Վճարում բացառապես Idram կամ բանկային քարտային համակարգերի միջոցով:

❖     Invoice – Կայքի կողմից գեներացվող պատվերի թերթիկ, որը հանդիսանում է կնքված պայմանագրի ապացույց:

1. Պայմանագրի կնքման կարգը և պայմանները

1.1. Օֆերտա և Ապրանքի ընտրություն Կայքում ներկայացված ապրանքները, դրանց պատկերները, նկարագրությունը և արժեքը հանդիսանում են հրապարակային օֆերտա: Ապրանքը զամբյուղ (Cart) ավելացնելը չի հանդիսանում պայմանագրի կնքում և չի առաջացնում որևէ իրավական պարտավորություն կողմերի համար: Ապրանքը զամբյուղում կարող է մնալ անորոշ ժամանակով, սակայն Վաճառողը չի երաշխավորում դրա առկայությունը կամ գնի անփոփոխելիությունը, քանի դեռ պատվերը վերջնական չի հաստատվել:

1.2. Պայմանագրի կնքումը (Ակցեպտ) Պայմանագիրը համարվում է կնքված և կողմերի համար պարտադիր իրավաբանական ուժ ստացած այն պահից, երբ Գնորդը կատարում է պատվերի վերջնական հաստատումը («Վճարել» կոճակի սեղմումով) և ստանում է համապատասխան հաստատող ծանուցում (SMS կամ էլ-փոստ): Այս պահից Գնորդի մոտ առաջանում է վճարման, իսկ Վաճառողի մոտ՝ առաքման պարտավորություն:

1.3. Պայմանագրի չկնքված համարվելու հիմքերը Պայմանագիրը համարվում է չկնքված (անվավեր), իսկ Վաճառողն ազատվում է որևէ պարտավորությունից հետևյալ դեպքերում.

1.3.1 Սխալ տվյալներ: Եթե Գնորդը տրամադրել է ակնհայտ սխալ կամ թերի անձնական տվյալներ (անուն, հեռախոսահամար, էլ-փոստ), որոնք անհնար են դարձնում պատվերի նույնականացումը կամ հաստատումը:

1.3.2 Անհասանելիություն: Եթե Գնորդի տրամադրած տվյալների սխալ լինելու պատճառով Վաճառողը չի կարողանում կապ հաստատել նրա հետ պատվերը հաստատելու կամ առաքման մանրամասները ճշտելու համար:

1.3.3 Վճարման ձախողում: Եթե վճարային համակարգի կողմից չի ստացվել վճարման հաստատում (անկախ տեխնիկական պատճառներից):

1.4. Առաքման վայրում պարտավորությունների չկատարումը Քանի որ վաճառքն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով, գումարը գանձվում է պատվերի պահին: Սակայն, եթե առաքիչը ժամանում է Գնորդի նշած հասցեով, բայց.

1.4.1 Գնորդը հրաժարվում է ընդունել պատշաճ որակի ապրանքը,

1.4.2 Գնորդը կամ նրա ներկայացուցիչը տեղում չեն և հնարավոր չէ կապ հաստատել նրանց հետ 5 րոպեի ընթացքում,

1.4.3 Գնորդը տրամադրել է սխալ առաքման հասցե, որը դուրս է Երևան քաղաքի սպասարկման տարածքից, ապա պայմանագիրը համարվում է Գնորդի կողմից խախտված: Նման դեպքերում ապրանքը վերադարձվում է պահեստ, իսկ վճարված գումարը վերադարձման ենթակա չէ (կամ վերադարձվում է առաքման և հետադարձ տեղափոխման ծախսերը պահելուց հետո), քանի որ սննդամթերքը կարող է կորցնել իր ապրանքային տեսքը կամ պիտանիության ժամկետը:

1.5. Տվյալների ճշգրտության պատասխանատվությունը Գնորդը կրում է պատվերի ձևակերպման ժամանակ լրացված բոլոր տվյալների ճշգրտության ռիսկը: Վաճառողը պարտավոր չէ ստուգել տվյալների իսկությունը և պատասխանատվություն չի կրում սխալ տվյալների հետևանքով առաջացած որևէ բացասական հետևանքի համար (օրինակ՝ ապրանքի ուշացում կամ չհասնելը):

2. Վճարման կարգը և անվտանգությունը

2.1. Վճարման եղանակը. Կայքում կատարված պատվերների դիմաց վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ Վաճառողի կողմից առաջարկվող վճարային համակարգերի միջոցով: Կանխիկ վճարման տարբերակ նախատեսված չէ:

2.2. Վճարման պահը. Ապրանքի դիմաց վճարումը համարվում է կատարված այն պահին, երբ Վաճառողի համապատասխան հաշվին ստացվում է վճարման հաջողության վերաբերյալ հաստատում վճարային համակարգի կողմից: Մինչև վճարման հաստատումը, Վաճառողն իրավունք ունի չսկսել պատվերի մշակման կամ առաքման գործընթացը, եթե վճարումը կատարվում է անկանխիկ։

2.3. Վճարային տվյալների գաղտնիությունը. Գնորդի բանկային քարտի կամ վճարային հաշվի վերաբերյալ գաղտնի տվյալները մշակվում են բացառապես վճարային համակարգերի (Idram և այլն) պաշտպանված տիրույթում: Վաճառողը չի տիրապետում, չի հավաքագրում և չի պահպանում Գնորդի վճարային քարտերի կամ հաշիվների տվյալները:

2.4. Վճարման ձախողումը. Վաճառողը պատասխանատվություն չի կրում վճարային համակարգերի տեխնիկական խափանումների, գործարքի մերժման, Գնորդի հաշվին բավարար միջոցներ չլինելու, կալանքների, արգելանքների կամ նմանատիպ այլ խոչընդոտների համար, որոնց պատճառով վճարումը չի հաստատվում և համարվում է չկատարված: Եթե վճարումը չի հաջողվել, պայմանագիրը համարվում է չկնքված:

2.5. Լրացուցիչ միջնորդավճարներ. Վաճառողը Գնորդից չի գանձում հավելյալ միջնորդավճարներ անկանխիկ վճարման համար, սակայն Գնորդը պետք է հաշվի առնի, որ սպասարկող բանկը կամ վճարային համակարգը կարող են կիրառել սեփական սակագները կամ փոխարկման միջնորդավճարները, որոնց համար Վաճառողը պատասխանատու չէ:

2.6. Վճարման ապացույց. Վճարումը կատարելուց հետո Գնորդը ստանում է էլեկտրոնային անդորրագիր վճարային համակարգի կողմից իր անձնական էջում, իսկ կայքում ձևավորվում է համապատասխան Invoice, որը հաստատում է գործարքի ֆինանսական կողմը:

3. Առաքման պայմաններ և սահմանափակումներ

3.1. Առաքման տարածք. Ապրանքների առաքումն իրականացվում է միայն ՀՀ Երևանի տարածքում։

3.2. Առաքման վայրի ճշգրտություն. Գնորդը պարտավոր է տրամադրել առաքման հասցեի վերաբերյալ ճշգրիտ և լրիվ տեղեկատվություն (փողոց, շենք, բնակարան, մուտք, հարկ, հեռախոսահամար)։ Եթե Գնորդի կողմից տրամադրված հասցեն սխալ է, Վաճառողն իրավունք ունի միակողմանիորեն չեղարկել պատվերը՝ համարելով պայմանագիրը չկնքված (տես Կետ 1.3)։

3.3. Առաքման ժամկետներ. Առաքումն իրականացվում է պատվերը հաստատելու պահին նշված ժամկետներում։ Վաճառողը պատասխանատվություն չի կրում առաքման ուշացումների համար, եթե դրանք պայմանավորված են անհաղթահարելի ուժի ազդեցությամբ (ֆորս-մաժոր), ներառյալ՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, ճանապարհային խցանումներ կամ վթարներ։

3.4. Ապրանքի հանձնում-ընդունում.

●  Առաքիչը ապրանքը հանձնում է Գնորդին կամ պատվերում նշված ստացողին։

●  Գնորդը պարտավոր է ապրանքի ստացման պահին, առաքիչի ներկայությամբ, ստուգել ապրանքի տեսականին, քանակը և արտաքին որակական հայտանիշները (տես Կետ 4.1՝ Սննդամթերքի վերադարձի վերաբերյալ)։

3.5. Գնորդի անհասանելիություն. Առաքման վայր ժամանելիս առաքիչը սպասում է Գնորդին առավելագույնը 5 րոպե։ Եթե նշված ժամանակահատվածում Գնորդը անհասանելի է կամ հրաժարվում է ընդունել պատվերը (բացառությամբ խոտան ապրանքի դեպքի), պատվերը համարվում է չեղարկված Գնորդի մեղքով, և վճարված գումարը վերադարձման ենթակա չէ (կամ վերադարձվում է առաքման ծախսերի նվազեցմամբ, ըստ Ընկերության որոշման)։

4. Ապրանքի վերադարձի և փոխանակման պայմանները

4.1. Սննդամթերքի վերադարձի սահմանափակում. Համաձայն ՀՀ օրենսդրության և սննդամթերքի անվտանգության կանոնների՝ պատշաճ որակի սննդամթերքը վերադարձման կամ փոխանակման ենթակա չէ։ Գնորդը չի կարող հրաժարվել պատվիրված սննդամթերքից այն ստանալուց հետո, եթե ապրանքը համապատասխանում է որակական չափանիշներին։

4.2. Վերադարձը անպատշաճ որակի (խոտանի) դեպքում. Ապրանքի վերադարձը կամ փոխանակումը հնարավոր է բացառապես այն դեպքում, եթե հայտնաբերվել է արտադրական խոտան, փաթեթավորման ամբողջականության խախտում կամ պիտանիության ժամկետի անցում։

4.3. Ստուգման և արձանագրման կարգը.

●  Գնորդը պարտավոր է ստուգել ապրանքի որակը և ամբողջականությունը անմիջապես առաքման պահին՝ առաքիչի ներկայությամբ։

●  Առաքիչի հեռանալուց հետո սննդամթերքի որակի, քանակի կամ տեսականու վերաբերյալ որևէ բողոք կամ վերադարձի պահանջ չի ընդունվում, և Վաճառողը չի կրում որևէ պատասխանատվություն դրանց համար։

●  Խոտան հայտնաբերելու դեպքում Գնորդն իրավունք ունի տեղում հրաժարվել տվյալ ապրանքից, ինչի վերաբերյալ առաքիչի հետ միասին կազմվում է համապատասխան արձանագրություն (կամ նշում է կատարվում առաքման թերթիկում/էլեկտրոնային համակարգում)։

4.4. Գումարի վերադարձի կարգը. Եթե Գնորդը հրաժարվել է խոտանված ապրանքից սույն կանոնների 4.3 կետի համաձայն, Վաճառողը պարտավորվում է.

●  Կատարել նույնպիսի պատշաճ որակի ապրանքի կրկնակի առաքում (առանց հավելյալ վճարի), կամ

●  Վերադարձնել խոտանված ապրանքի համար վճարված գումարը Գնորդի այն հաշվին/քարտին, որից կատարվել է վճարումը՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում։

4.5. Պատասխանատվության բացառում. Վաճառողը պատասխանատվություն չի կրում ապրանքի որակի վատթարացման համար, եթե դա հետևանք է Գնորդի կողմից ապրանքը ստանալուց հետո սննդամթերքի պահպանման կանոնների խախտման (օրինակ՝ ջերմային ռեժիմի չպահպանում) ։

5. Տեխնիկական պայմաններ և Գործարքի հաստատում

5.1. Տեխնիկական հասանելիություն. Վաճառողը երաշխավորում է Կայքի պատշաճ աշխատանքը և հասանելիությունը բոլոր հիմնական և արդիականացված բրաուզերների միջոցով (օրինակ՝ Google Chrome, Mozilla Firefox, Safari, Microsoft Edge)։ Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կողմից հնացած կամ չարտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրների համար։

5.2. Պատվերի թերթիկ (Invoice). Յուրաքանչյուր հաջողված գործարքից հետո Կայքի համակարգը ինքնաշխատ եղանակով ձևավորում է պատվերի թերթիկ (Invoice)։ Այն հանդիսանում է կողմերի միջև կնքված պայմանագրի և կատարված վճարման անհերքելի ապացույց։

5.3. Invoice-ի ստացում և ներբեռնում. Գնորդը հնարավորություն ունի ստանալ կամ ներբեռնել Invoice-ը հետևյալ եղանակներով.

5.3.1 Անձնական էջ: Պատվերների պատմության բաժնից՝ PDF կամ այլ էլեկտրոնային ձևաչափով։

5.3.2 Էլեկտրոնային փոստ: Պատվերի հաստատման հետ մեկտեղ՝ որպես կցված ֆայլ կամ հղում։

5.3.3 Առցանց դիտում: Պատվերի ձևակերպման վերջնական էջում (Success page)։

5.4. Invoice-ի բովանդակությունը. Պատվերի թերթիկը պարունակում է գործարքի վերաբերյալ բոլոր էական տվյալները, ներառյալ՝ պատվերի համարը, ամսաթիվը, ապրանքների ցանկը, քանակը, միավորի և ընդհանուր գինը, առաքման հասցեն և Վաճառողի վավերապայմանները։

5.5. Էլեկտրոնային հաղորդակցության ուժը. Կողմերը համաձայնում են, որ Կայքի միջոցով ուղարկված էլեկտրոնային ծանուցումները, SMS հաղորդագրությունները և ներբեռնվող Invoice-ները ունեն իրավաբանական ուժ և կարող են օգտագործվել որպես ապացույց վեճերի քննության ժամանակ։

6. Վեճերի լուծման կարգը և բողոքների քննումը

6.1. Բանակցային առաջնահերթություն. Կողմերը հայտարարում են, որ ցանկացած տարաձայնություն կամ վեճ ձգտելու են լուծել բացառապես փոխադարձ համաձայնությամբ և կառուցողական բանակցությունների միջոցով:

6.2. Պարտադիր նախադատական կարգ. Մինչև դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելը, Գնորդը պարտավոր է ներկայացնել գրավոր բողոք (հավակնություն) Վաճառողին՝ ուղարկելով այն info@atenk.am հասցեին: Բողոքում պետք է հստակ նշվեն պատվերի համարը, բողոքի էությունը և կից ներկայացվեն ապացույցներ (լուսանկարներ՝ խոտանի դեպքում, Invoice և այլն):

6.3. Բողոքների քննման ժամկետը. Վաճառողը պարտավորվում է քննարկել ստացված գրավոր բողոքը և տալ պաշտոնական պատասխան առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

6.4. Ֆինանսական համակարգի հաշտարար. Եթե բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք չի բերվում, և Գնորդը հանդիսանում է ֆիզիկական անձ, նա իրավունք ունի դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով:

6.5. Դատական կարգ. Այն դեպքերում, երբ վեճը հնարավոր չի լինում լուծել վերը նշված փուլերով, այն ենթակա է քննության ՀՀ Երևան քաղաքի առաջի ատյանի դատարանում՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

7. Գաղտնիություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է Աթենք ՍՊԸ-ի կայքի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից օգտատերերի անձնական տվյալների մշակման կարգը։ Սիրելի Հաճախորդ մենք հարգում ենք Ձեր գաղտնիության իրավունքը և պարտավորվում ենք ապահովել Ձեր տվյալների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից կայք մուտք գործելու և օգտահաշիվ բացելու դեպքում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը իրականացնի Ձեր անձնական տվյալների մշակում։

8. Ի՞նչ տվյալներ ենք մենք հավաքագրում

Մենք կարող ենք հավաքագրել հետևյալ տվյալները.

●  Անձնական տվյալներ: Անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, սեռը, տարիքը, հեռախոսահամար (երբ դուք լրացնում եք հետադարձ կապի ձևը կամ գրանցվում եք կայքում):

●  Տեխնիկական տվյալներ: Եթե դա պահանջում է աշխատանքի անվտանգությունը, ապա նաև  IP հասցե, բրաուզերի տեսակը, կայքում գտնվելու տևողությունը և այցելած էջերը (Cookies-ի միջոցով),

9. Տվյալների մշակման նպատակները

Ձեր տվյալները մշակվում են հետևյալ նպատակներով.

●  Ձեզ հետ հետադարձ կապ հաստատելու և ձեր հարցումներին պատասխանելու համար։

●  Մեր ծառայությունների որակը բարելավելու համար։

●  Օրենսդրությամբ սահմանված իրավական պահանջները կատարելու համար։

10. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

Ընկերությունը չի վաճառում կամ տրամադրում ձեր անձնական տվյալները երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ.

●  Առկա է ձեր գրավոր համաձայնությունը։

●  Դա պահանջվում է օրենքով կամ պետական մարմինների կողմից։

11. Տվյալների պաշտպանությունը

Մենք կիրառում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ ձեր տվյալները կորստից, չարաշահումից կամ անօրինական հասանելիությունից պաշտպանելու համար։

12. Հաճախորդի իրավունքները

Հաճախորդն իրավունք ունի.

●  Ծանոթանալ Ընկերության տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներին։

●  Պահանջել ուղղել կամ թարմացնել սխալ տվյալները։

●  Պահանջել ջնջել ձեր տվյալները (եթե դա չի հակասում օրենքով սահմանված պահանջներին):

13. Փոփոխություններ քաղաքականության մեջ

Մենք իրավունք ունենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն քաղաքականությունը։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայքում հրապարակվելու պահից։

14. Հետադարձ կապ

Սույն քաղաքականության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ՝

●  Էլ. փոստ: info@atenk.am

●  Հեռախոս: +374 (60) 434303

15.Անձնական տվյալների հավաքագրում և գաղնիություն 

15.1 Վաճառողը չի հավաքագրում, չի պահպանում և չի մշակում Գնորդի բանկային քարտի կամ վճարային հաշվի տվյալները, ներառյալ՝

  • բանկային քարտի համարը (ամբողջովին կամ մասնակի),

  • PIN կոդը, 

  • CVV/CVC կոդը,

  • քարտի պիտանելիության ժամկետը,

  • ինտերնետ բանկինգի մուտքի տվյալները,

  • վճարային հաշվի հաշվեկշիռը կամ մնացորդը:

15.2 Վճարային տվյալների (քարտի համար, PIN կոդ, CVV/CVC կոդ, պիտանելիության ժամկետ) մշակումը իրականացվում է բացառապես վճարային համակարգի (Idram, բանկային համակարգի) պաշտպանված միջավայրում. Վաճառողի սերվերները որևէ ձևով չեն պահում նշված տվյալները. Վճարային համակարգի կողմից իրականացվող վճարումների մշակումը համապատասխանում է PCI DSS պահանջներին.

15.3 Վաճառողը չի պահպանում քարտի տվյալները իր շտեմարաններում, տվյալների բազաներում, սերվերի log-ֆայլերում, cookies-ի, local storage-ում կամ session storage-ում. Վճարային տվյալները երբեք չեն փոխանցվում Կայքի միջավայրում.

15.4 Վաճառողը իրավունք ունի վճարային համակարգի կողմից ընտրել տոկենավորվարման մեթոդ (tokenization). Տոկենը պայմանական նշան է, որը չի պարունակում քարտի իսկական համարը. Վաճառողը երբեք չի կառող տոկենից ձեռք բերել բանկային տեղեկատվություն։

15.5 Ընկերությունը կիրառում է հետևյալ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝

  • SSL/TLS գաղտնագրում (կոդավորում)՝ Կայքի և վճարային համակարգի միջև տվյալների փոխանցման համար,

  • Տվյալների հասանելիության սահմանափակում՝ տվյալների բազան կարող է տեսնել միայն լիազորված անձնակազմը,

  • Ներքին հսկողական միջոցներ՝ մուտքի հայտնաբերման և պարբերական ստուգման համար:

15.6 Կիբեռանվտանգության միջադեպերի կամ վճարային տվյալների չկանոնակարգված հասանելիության դեպքում Վաճառողը պարտավոր է անհապաղ ծանուցել Գնորդին դրանից զատ տեղեկացնելով և միջոցներ ձեռնարկելով համապատասխան իրավապահ մարմիններին, համագործակցելով իրավապահ մարմիններին հետ.


16. Վճարային տվյալներ, որոնք Ընկերությունը չի հավաքագրում

Ընկերությունը չի հավաքագրում, չի պահպանում և չի մշակում Գնորդի հետևյալ վճարային տվյալները՝

  • բանկային քարտի համարը (ամբողջովին կամ մասնակի)

  • PIN կոդը

  • CVV/CVC կոդը

  • քարտի պիտանելիության ժամկետը

  • ինտերնետ բանկինգի մուտքի տվյալները

  • վճարային հաշվի հաշվեկշիռը կամ մնացորդը

Նշված տվյալները մշակվում են բացառապես համապատասխան վճարային համակարգիերի (Idram և այլն) սերվերների վրա, որոնք տիրապետում են PCI DSS ստանդարտներին.

17.Գործարքների վերաբերյալ տվյալներ

17.1 Վճարման կատարման գործընթացում Ընկերությունը ստանում և մշակում է միայն գործարքի վերաբերյալ հետևյալ տվյալները՝

  • վճարման ամսաթիվը և ժամկետը

  • վճարված գումարը

  • վճարման եղանակը (անկանխիկ, քարտային)

  • վճարային համակարգի անվանումը (օրինակ՝ Idram)

  • գործարքի հաստատման/մերջման կարգավիճակը

Տվյալները պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան և ինքնաբերաբար ջնջվում են գործարքից հետո առավելագույնը 5 (հինգ) տարվա ընթացքում.